Իսկ դուք գիտե՞իք որ հարսանեկան ծաղկեփունջը մաքրության և պտղաբերության խորհրդանիշներից մեկն է:
Եթե վերադառնանք հարսնացուի փնջի ծագման պատմությանը, ապա հին ժամանակներում այն ոչ միայն զարդ էր, այլև հարսանեկան խորհրդի մի մասնիկ։Սակայն միշտ չէ, որ դրանք ունեցել են ներկայիս տեսքը: Հնում հարսանեկան փնջերը պատրաստված են եղել բույսերից և համեմունքներից։ Ասում են՝ հարսն ու փեսան դրանց փոխարեն կրում էին խոտաբույսերից և սխտորներից պատրաստված շղթաներ, որպեսզի պաշտպանված լինեին չար ոգիներից։ Հետաքրքիր է, որ ժամանակակից հարսանեկան փնջերն առաջին անգամ հայտնվել են միայն 19-րդ դարում Անգլիայում։ Վիկտորիա թագուհու և արքայազն Ալբերտի հարսանեկան արարողության ժամանակ առաջին անգամ հարսի ձեռքին թարմ ծաղիկներից պատրասված մի փունջ էր, որի մեջ գերակշռում էին նարգիզները: Այլ կերպ ասած Վիկտորիան սահմանեց ‹‹նոր թրենդ››, որն անմիջապես տարածվեց ամբողջ Եվրոպայում:
Հին ժամանակներից մեր օրեր կամ հարսանյաց փնջերի էվոլյուցիան

Խոսեցինք հարսանյաց փնջերի պատմության մասին, այժմ ներկայացնենք նրանց արտաքին տեսքի հետ կապված փաստեր։
Իհարկե, պատմության ողջ ընթացքում ավանդական հարսանեկան ծաղկեփունջը շատ անգամ փոխել է իր արտաքին տեսքը։ Կլասիցիզմի դարաշրջանում ծաղիկները տեղադրված են եղել թղթե կամ ստվարաթղթե ձագարի մեջ։ Իսկ 20-րդ դարի սկզբին նորաձևության մեջ մտան երկար ցողուններով ծաղիկներից պատրաստաված փնջերը։ Մեր ժամանակներում հարսանեկան ծաղկեփնջի ամենատարածված տեսակը բիդերմայերն է: Իսկ ի՞նչ է բիդերմայերը: Սա այն է, երբ ծաղիկները հավաքվում են այնպես, որ պատրաստի կոմպոզիցիան հիշեցնում է գնդակ, իսկ ցողունները սերտորեն ամրացնվում են իրար, որպեսզի հարսնացուին հարմար լինի այն ձեռքում պահել։
Հարսի փնջի սիմվոլիզմի մասին
Իսկ հիմա եկեք խոսենք հարսանեկան փնջերի գունային և ծաղկային բազմազանության մասին։ Ինչպես գիտենք,ամենատարածվածը բնական ծաղիկներից պատրաստված փնջերն են։ Առավել հաճախ օգտագործվող ծաղիկներից մեկը հորտեզիան է, քանի որ նրա տարբեր երագները կարելի է համադրել ընտրված հարսանեկան զգեստի և դիզայնի հետ։ Շատ են կիրառվում օրխիդեաները, որոնք իրենց յուրահատուկ տեսքի շնորհիվ լրացնում են հարսի կերպարը։ Օրինակ ձմռանը հարսանեկան փնջերում ներառվում են կալլաներ։ Նրանք արիստոկրատ տեսք և հմայք են հաղորդում ծաղկեփնջին։ Այժմ շատ մոդայիկ են նաև գիպսոֆիլաներից պատրաստված փնջերը, քանի որ հարսին զարդարում են եթերայնությամբ և քնքշությամբ։ Դե իհարկե, վարդերից պատրասված փունջը համարվում է դասական օրինակ։ Ոչ ավանդական հարսանեկան փնջերը այժմ նույնպես շատ տարածված են։ Դրանք կարող են պատրաստված լինել սուկուլենտներից, արհեստական ծաղիկներից, մրգերից և նույնիսկ զարմանալի բաղադրիչներից։
Փաստ է, որ գույնն էական դեր է խաղում հասանեկան փնջի սիմվոլիզմի մեջ: Օրինակ, ամենատարածված հարսանեկան ծաղիկները՝ վարդերը, որոնք բազմերանք են որնեն տարբեր նշանակություններ։ Կարմիր վարդը խորհրդանշում է կիրք, սպիտակ՝ մաքրություն, իսկ վարդագույնը ՝ ուրախություն և հիացմունք։
Հետևաբար հարսանեկան արարողության դիզայնը, հագուստը և դետալները որոշելիս պետք է ուսումնասիրել ծաղիկների գույների նշանակությունը և կատարել ճիշտ ընտրություն։
Իսկ ճիշտ ընտրություն ձեզ կօգնի անել Աջանիա Ծաղկի սրահը: Այցելե՛ք մեզ ձեր սեփական մտահաղացումներով և մենք կյանքի կկոչենք այն, կամ ընտրեք ծաղիկներ մեր հարսանյաց փնջերի բաժնից:




