Ծաղիկներ նվիրելու ավանդույթը գոյություն ունի շատ երկրներում և մեծ մասամբ կախված է մշակույթային առանձնահատկություններից: Բոլոր ազգերի համար առաջին հերթին ծաղիկները խորհրդանշում են գեղեցկություն և ընկալվում են որպես գեղագիտական արժեք։ Ծաղիկներ ընտրելիս պետք է պահպանել որոշ կանոններ, հակառակ դեպքում կարող եք անհարմար դրության մեջ ընկնել: Այդ կանոնների հայրենիքը Արևելքն է: Ինչպես գիտենք, արևելքում գեղեցիկ սեռի ներկայացուցիչները սահմանափակ են շփման և հագուստի մեջ, ուստի դեռ հնուց փորձել են իրենց զգացմունքներն ու տրամադրությունն արտահայտել ծաղիկների միջոցով: Ժամանակի ընթացքում ծաղիկներ նվիրելու ավանդույթները կայուն բնույթ ստացան և տարածվեցին ամբողջ աշխարհով։
Ծաղիկներ նվիրելու արվեստը եվրոպական վարվելակարգում
Եվրոպական վարվելակարգում կարևորվում են ծաղիկներ նվիրելու առիթը, մատուցման ձևը, գույները և այլ հանգամանքներ։ Օրինակ, շատ ծաղկավաճառներ խորհուրդ են տալիս խուսափել կարմիր և սպիտակ վարդերի համադրությունից, եթե ծաղկեփունջը նախատեսված է հիվանդանոցում ապաքինվող մարդու համար։ Նման դեպքերում ավելի ճիշտ ընտրություն է վայրի ծաղիկներից փունջը կամ բազմագույն կոմպոզիցիան: Բացի այդ, հարազատներին նվեր մատուցելու հիանալի գաղափար է երիցուկների փունջը, որը ընտանիքի խորհրդանիշն է: Իսկ ահա, պաշտոնական հանդիպումների համար առավել հարմար են կարմիր և նարնջագույն գույներից կազմված ծաղկեփնջերը, քանի որ դրանք բարեկամական տրամադրություն են ստեղծում:
Գունային նշանակություն
Մանուշակագույն ծաղիկները վսեմության, ազնվականության խորհրդանիշ են, բայց հնում մարդիկ խուսափում էին դրանցից: Պատճառն այն է, որ մանուշակագույնը համարվել է մոգության և աստվածային ներկայության գույն: Սակայն ժամանակի ընթացքում նրանք սկսեցին նույնացվել կյանքի հետ, ուստի այդպիսի ծաղիկներ տրվում են այն մարդկանց, ում ցանկանում են «հավերժացնել»: Իսկ ահա սպիտակ ծաղիկներ նվիրելը փոքր-ինչ ավելի դժվար է։ Զարմանալի է, բայց որոշ երկրներում նրանք խաղաղություն և սեր չեն խորհրդանշում։ Օրինակ, Չինաստանում սպիտակը համարվում է սգո գույն, և այստեղ սպիտակ ծաղիկներ նվիրում են միայն այն ընտանիքներին, ովքեր ունեցել են մտերիմ մարդու կորուստ: Սպիտակ գույնը արտահայտում է նաև անկեղծություն, ուստի սպիտակ ծաղիկները նույնպես հիանալի նվեր կլինեն հարազատի կամ ընկերոջ համար: Պատահական չէ, որ շատ կոմպոզիցիաներում օգտագործվում են թարմ կամ դեկորատիվ բույսերի ճյուղեր, քանի որ կանաչը կյանքի, մայր բնության, հույսի և բարգավաճման խորհրդանիշն է:
Ի՞նչ է պետք հաշվի առնել ծաղիկների ընտություն կատարելիս
Երիտասարդ կնոջ համար ծաղկեփունջ ընտրելն ամենահեշտն է: Այստեղ ոչ մի սահմանափակում չկա և ընտրության շրջանակը բավականին լայն է։ Իսկ ահա օրիորդներին մատուցվում են նուրբ և բաց երանգների ծաղկեփնջեր։ Խորհուրդ է տրվում տարեց տիկնոջ համար ծաղկեփունջ ընտրելիս հրաժարվել մուգ գույնի ծաղիկներից: Ենթադրվում է, որ մուգ գույները խորհրդանշում են «թառամելը» և ծաղկեփունջը կարող է սխալ մեկնաբանվել:
Այսպիսով, ծաղիկների ընտրությունը այդքան էլ հեշտ գործ չէ: Սակայն, Աջանիան կօգնի Ձեզ ընտրել եզակի ծաղկային կոմպոզիցիաներ կամ փնջեր, որը լիովին կարտահայտի Ձեր զգացմունքներն այն մարդու հանդեպ, ում համար նախատեսված է ծաղկեփունջը:




