Հորտենզիաները ծաղկային աշխարհում ամենահայտնիներից և սիրվածներից են: Եվ զարմանալի չէ, որ շատերին գրավում է նրանց դասական գեղեցկությունն ու զուսպ արտաքինը։ Սակայն հորտենզիաների գեղեցկությունը ևս պետք է գնահատել և պահպանել ՝ ճիշտ խնամք իրականացնելու միջոցով։ Այսօր մենք կխոսենք հորտենզիաների ընտրության և խնամքի կանոնների մասին, որոնք կարող եք կիրառել ինքներդ։
Նախ ներկայացնենք ծաղկի սրահներից հորտենզիաների գրագետ ընտրություն կատարելու մասին։
Ծաղկի սրահում հորտենզիաները ընտրելիս փնտրեք առողջ, վառ կանաչ տերևներով և թարմ ծաղիկներով տարբերակներ։ Ստուգեք, որ ծաղկի տերևների վրա շագանակագույն բծեր չլինեն, քանի որ դա վկայում է արևի ճառագայթներից վնասման մասին։ Բացի այդ, եթե նկատեք ծաղիկների մգացած թերթիկներ, ապա նշանակում է, որ ծաղիկները դիպել են սառնարանի պատերին և վնասնել։
Այժմ ներկայացնենք հորտենզիաների խնամքի վերաբերյալ կարևոր տեղեկություններ և խորհուրդներ։
Լուսավորությունը
Շատ կարևոր է հիշել, որ հորտենզիաները սիրում են առավոտյան տաք արևը, բայց ոչ կեսօրվա շոգը։ Ուստի այս բույսը չպետք է գտնվի արևի ուղիղ ճառագայթների ներքո և նրա տեղադրման հարցում անհրաժեշտ է լինել բավականին նրբանկատ։ Խորհուրդ է տրվում հորտենզիաներով ծաղկամանը դնել հարավային կողմի պատուհանից 2-3 մետր հեռավորության վրա։
Լավագույն հողը հորտենզիաների համար
Հորտենզիաները լավ են աճում օրգանական նյութեր պարունակող հողում: Խոսենք այն մասին, թե տարբեր հողերի տեսակներ ինչպիսի ազդեցություն են թողնում հորտենզիաների վրա։ Օրինակ, թաց կամ վատ ցամաքող հողերը կարող են հանգեցնել ծաղկի արմատների փտման: Եվ ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում ձեր հորտենզիաները կարող են շատ արագ մահանալ: Ծանր հողերի դեպքում անհրաժեշտ է տնկելուց առաջ ավելացնել պարարտանյութեր՝ հողի որակը բարելավելու համար:
Ջրելու կանոնները
Հորտենզիա աճեցնելիս անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել ջրելու կանոններին։ Բույսը պետք է ջրել համակարգված և առատ, քանի որ այն շատ խոնավասեր է։ Ամռանը հողախառնուրդը խոնավացվում է առատ և բավական հաճախ, իսկ գարնանն ու աշնանը՝ չափավոր։ Կարող եք նաև օգտագործել անձրևաջրերը, բայց միայն այն դեպքում, եթե ապրում եք էկոլոգիապես մաքուր վայրում։ Մի մոռացեք նաև հորտենզիաների թուփը ջրել 30 օրվա ընթացքում 1 անգամ կիտրոնի հյութով խառնած ջրով (1 լիտր ջրին ավելացրեք 5 կաթիլ կիտրոնի հյութ):
Խոնավությունն և ծաղկամանի լավագույն չափսը
Թեև հորտենզիաները սիրում են խոնավ հող, սակայն նրանք չեն կարող աճել ամբողջությամբ ջրով լցված կամ բույսի չափերին անհամապատասխան ծաղկամաններում: Ուստի շատ կարևոր է ծաղկամանի չափսը։ Փոքր ծաղկամանները, օրինակ այն, ինչով հորտենզիան բերում եք տուն, այնքան էլ համար չեն բույսի համար։ Նրանցում հողը շատ արագ չորանում և բույսը թառամում է: Այսպիսով, հորտենզիաների համար ընտրեք մեծ ծաղկամաններ։ Իսկ ահա գերջրումից խուսափելու համար ծաղկամանի վրա բացեք փոքր անցքեր, քանի որ արմատների շուրջ կուտակված ջուրը կարող է ծաղկի փտման պատճառ դառնալ:
Ջերմաստիճանը
Բույսը լավագույնս իրեն զգում է մոտ 20 °C ջերմաստիճանում: Նշենք, որ հորտենզիաները պետք է պաշտպանված լինեն նաև ջերմաստիճանի հանկարծակի տատանումներից։ Երբ հորտենզիայի թուփը գունաթափվում է, ապա սկսվում է նրա <<քնած>> շրջան: Այդ ժամանակահատվածում ծաղկամանն անհրաժեշտ է տեղադրել մութ տեղում, որտեղ օդի ջերմաստիճանը տատանվում է 7-10 աստիճանի սահմաններում։ Թուփը այդտեղ պետք է մնա մինչև փետրվար, երբ հորտենզիայի բողբոջները կսկսեն բացվել: Դրանից հետո անհրաժեշտ է ծաղկամանը տեղափոխել իր սովորական վայրը։ Այս <<քունը>> հորտենզիային թույլ է տալիս արագ վերականգնել իր ուժերը: Ուստի, եթե թուփը << քուն է մտնում>> նորմալ պայմաններում, ապա այն 1 տարի հետո նորից կարող է ծաղկել։
Մեր հոդվածից հետո մնում է միայն մի ծաղկաման հորտենզիա գնել և լավագույն ձևով խնամել այն բնակարանում։ Այս հարցում իհարկե կօգնենք ձեզ մենք։ Սիրով տեղեկացնենք, որ Աջանիան առաջարկում է հողով հորտենզիաների և այլ ծաղիկների տարբերակներ, որոնց դուք կարող եք ծանոթանալ մեր կայք էջում։




