Ձեր ծննդյան օրը գեղեցիկ օրխիդեաներ ե՞ք նվեր ստացել։ Կամ գուցե դուք ինքներդ եք ծաղկի սրահից գնել օրխիդեա: Իսկ գիտեք՞ ՝ ինչպես է պետք խնամել դրանց։ Մենք ձեզ համար լավ նորություն ունենք. օրխիդեաների խնամքը բավականին հեշտ է: Այս հոդվածում դուք կգտնեք ձեր բոլոր հարցերի պատասխանները: Հիշեք, երբ որոշում եք գնել օրխիդեա, դուք ձեռք եք բերում կենդանի օրգանիզմ, որը պահանջում է մարդկային ջերմ մթնոլորտ և ուշադրություն:
Լուսավորություն և ջերմաստիճանի վերահսկում
Օրխիդեաները շատ են սիրում լույս, ուստի անհրաժեշտ է նրանց դնել լավ լուսավորված տեղերում, օրինակ `պատուհանագոգերին: Բայց պետք է հիշել, որ արևի ուղիղ ճառագայթները կարող են այրել ծաղկի նուրբ թերթիկները։ Հետևաբար, ավելի լավ է օրխիդեաները դնել բնակարանի արևելյան և արևմտյան պատուհանների մոտ կամ բույսերի համար նախատեսված ֆիտոլամպի լույսի տակ։ Խուսափե՛ք նաև օրխիդեաներով ծաղկամանն արևի անմիջական ճառագայթների, ջերմություն արտադրող սարքերի և օդափոխիչների մոտ դնելուց, քանի որ դրանք կարող են հանգեցնել բույսի արագ ջրազրկման: Իսկ ահա լրացուցիչ լուսավորությունը հատկապես կարևոր է աշուն-ձմեռ ժամանակահատվածում։ Այդ ընթացքում օրխիդեաներին անհրաժեշտ է ապահովել լույսով առնվազն 14 ժամ: Նշենք նաև, որ եթե խոսում ենք ջերմաստիճանի վերահսկան մասին, ապա ամռանն օպտիմալ ջերմաստիճան պետք է լինի + 20 – 25 ° C է, իսկ ձմռանը ՝ + 16 – 18 ° C: Իհարկե, բնական պահանջներին հնարավորինս համընկնող պայմաններ ստեղծելիս օրխիդեան կապրի ավելի երկար և ավելի հաճախ կծաղկի:
Խոնավության ապահովում
Օդի խոնավությունը պետք է լինի ոչ շատ բարձր (30-ից մինչեւ 40 տոկոս), իսկ սենյակը պետք է լինի լավ օդափոխվող: Հատկապես ձմռանը, երբ ջեռուցման համակարգը միացված է, և օդի խոնավությունը շատ ցածր է, օրխիդեաներին խորհուրդ է տրվում ջրել ավելի հաճախ:
Ջրելու կանոններ
Օրխիդեաներին ջրեք դրանց ծաղկի սրահից տուն բերելուց 1 շաբաթ անց։ Այնուհետև նրան ջրեք 7-14 օրվա ընթացքում ոչ ավել, քան 1 անգամ։ Ծաղկի գերջրումը շատ վտանգավոր է և կարող է քայքայել արմատները: Օրխիդեաների համար նախատեսված ջուրը պետք է լինի մաքուր, զտիչով անցկացված և եռացված: Նշենք, որ հարմար է նաև օգտագործել թորած ջուր: Ծաղկման շրջանում օրխիդեաներին անհրաժեշտ է շատ զգուշությամբ ցողել ջրով ՝ փորձելով չդիպչել ծաղիկներին։ Ծաղկաթերթերի վրա ջրից հայտնվում են շագանակագույն բծեր, ինչը նվազեցնում է դեկորատիվությունն և վնասում է բույսին:
Ընտրեք օրխիդեաների համար ճիշտ ծաղկաման
Եթե դուք որոշել եք գնել օրխիդեա, ապա հիշեք, որ ավելի լավ է օրխիդեաների համար ընտրել թափանցիկ ծաղկամաններ։ Դա հնարավորություն կտա բույսի արմատների վիճակը տեսողական վերահսկողության տակ առնել: Շատ մեծ նշանակություն ունի նաև ծաղկամանի չափսը։ Եթե այն օրխիդեաների համար շատ մեծ է, ապա հողը լավ չի չորանա, ինչը, ի վերջո, կհանգեցնի արմատների փտման: Իսկ ահա ծաղկամանի չափազանց փոքր չափսը կհանգեցնի արմատային համակարգի մշտական վնասվածքների: Սակայն բացի ծաղկամանից օրխիդեաների համար չափազանց կարևոր է նաև պարարտանյութերի ավելացումը։ Աճի սեզոնին ակտիվորեն աճեցնում են օրխիդեաների տերևներն ու արմատները: Եվ այս ժամանակ բույսին անհրաժեշտ է ազոտ (N): Իսկ ահա ծաղկման փուլում անհրաժեշտ է կատարել պարարտանյութի փոփոխություն։ Այդ դեպքում պարարտանյութը պետք է պարունակի ավելի շատ ֆոսֆոր (P) և կալիում (K), քան ազոտ (N):
Այսպիսով, երբ դուք սիրելի օրխիդեաների խնամքի մասին գիտեք այսքան բան, ժամանակն է գնել օրխիդեա Աջանիայից և հոգատարությամբ խնամել նրան:




