Մենք սեր ու հոգի ենք դնում պատրաստվող յուրաքանչյուր փնջի և ծաղկային կոմպոզիցիայի մեջ։
Ծաղիկների Առաքում
Հիմնական Բաժիններ

Մենք աշխատում և իրականացնում ենք ծաղիկների շուրջօրյա առաքում, առանց հանգստյան օրերի, շաբաթը 7 օր և 24 ժամ, որպեսզի մշտապես լինենք Ձեր կողքին և ցանկացած իրավիճակում աջակցենք Ձեզ։
Աջանիայում կարող եք օգտվել նաև վճարումների ընդունման ճկուն հնարավորություններից։ Խանութ-սրահը իրականացնում է առցանց պատվերների գրանցում և առաքում: Վճարումները կարելի է իրականացնել ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ՝ ArCa, Visa, MasterCard, Idram համակարգերի միջոցով: Դուք, իհարկե, կարող եք պատվիրել և կատարել վճարում առաքման պահին։ Նշենք, որ ժամը 20:00-ից հետո կատարված ծաղկեփնջերի, ծաղկային կոմպոզիցիաների պատվերներն առաքվում են հաջորդ օրը, իսկ վարդեր և կապով ծաղիկներ կարող ենք առաքել ցանկացած ժամի։
Ծաղիկների առաքում իրականացնելու, դրանց առկայության մասին տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել +3791880068 հեռախոսահամարով կամ օպերատորներին ուղղել նամակ մեր ինստագրամյան և ֆեյսբուքյան էջերի միջոցով։
ajania.am
Լավագույն փնջերը հատուկ մեր հաճախորդների համար: Մեզ հետ այս փնջերը հասանելի են, չունեն աստղաբաշխական գներ և որ ամենակարևորն է պատրաստված են միայն ու միայն սիրով
Հավատարիմ հաճախորդները մեր մեծ ընտանիքի մի մասնիկն են, ուստի մենք անում ենք ամեն բան, որ նրանք առավել հաճույքով օգտվեն մեր խանութ-սրահից։
Աջանիայում հավատարիմ հաճախորդների համար գործում են զեղչի քարտեր։ Զեղչի քարտերի պայմաններին ծանոթանալու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ զանգահարելով +374 91 88 00 68 հեռախոսահամարին, ուղղելով օպերատորներին նամակ կապ բաժնի կամ ֆեյսբուքյան էջի միջոցով։
Զեղչերը գործում են ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ գնումների դեպքում։
կ
ների առաքում
<<Աջանիա>> ծաղկի սրահը հիմնադրվել է 2000 թվականին՝ նպատակ ունենալով մատուցել բարձորակ ծառայություններ, առաջարկել յուրօրինակ ծաղկեփնջեր ու կոմպոզիցիաներ, կազմակերպել ծաղիկների առաքում օրվա ցանկացած ժամի Երևանում, ՀՀ մարզերում և Արցախում։ Մեզ համար մշտապես կարևորվել են թիմային աշխատանքն և պրոֆեսիոնալ մասնագետների հետ համագործակցությունը, ուստի տարիներ շարունակ խանութ-սրահում աշխատում են փորձառու ֆլորիստներ: Նրանց շնորհիվ ծաղիկների, ծաղկեփնջերի և ծաղկային կոմպոզիցիաների տեսականիներն անընդհատ ներկայացվում են նորացված լուծումներով: Իսկ խորհրդատու-վաճառողուհիները պատրաստ են հաճախորդների նկատմամբ ցուցաբերել անհատական մոտեցում և տեսականուց առաջարկել յուրաքանչյուրի գրպանին ու ճաշակին համապատասխան տարբերակներ։
Խանութ-սրահը բացի ծաղիկներից առաջարկում է նաև գինիներ, նվերներ, տորթեր, ծաղկեպսակներ։