Իսկ դուք գիտե՞ք աշխարհի ամենամեծ ծաղկիի շուկայի մասին, որտեղի՞ց են հազարավոր մեծ ու փոքր խանութներ կարողանում գնել ծաղիկներ, և վերջապես ինչպե՞ս են հոլլանդական ծաղիկները հասնում Հայաստան: Եկեք պատմեմ:
Աշխարհի ամենածանրաբեռնված և ամենամեծ ծաղկային շուկան՝ Aalsmeer Flower Auction-ը գտնվում է Նիդեռլանդներում։
Որպեսզի դուք պատկերացնեք այս աճուրդի մեծությունն և կարևորությունը, նախ ներկայացնենք մի քանի կարևոր տեղեկություններ նրա մասին։
Ամեն օր ամբողջ աշխարհից այստեղ է ժամանում ավելի քան 20 միլիոն ծաղիկ, որոնք վաճառվում են հազարավոր աճուրդներում:
Հարկ է նշել, որ աճուրդում վաճառվող ծաղիկների մեծամասնությունը Հոլանդիայից են, սակայն կան ծաղիկների որոշակի տեսակներ, որոնք ներմուծվում են Էկվադորից, Կոլումբիայից, Եթովպիայից և Քենիայից:
Բուն պահեստը, որտեղ կարողանում են գնել ծաղիկներ, զբաղեցնում է 518,000 քառակուսի մետր տարածք և հանդիսանում է աշխարհի ամենամեծ շինություններից մեկը:
Ծաղիկները ժամանում են պահեստ գիշերը և դասավորվում են արկղերում։ Իսկ ահա վաղ առավոտյան սկսվում է աճուրդը։ Աճուրդում սահմանվում է բարձր գին և սկսվում է 100-ից հետհաշվարկ։ Առաջինը, ով խաղադրույք կկատարի, կստանա ծաղիկներով արկղը։
Պետք է նշել, որ բավական շուտ գնում կատարելիս ռիսկի է ենթարկվում գերավճարը, իսկ ահա գնի անկմանը չափազանց երկար սպասելու դեպքում խաղացողը կարող է տուն վերադառնալ ձեռնունայն:
Իսկ հիմա ներկայացնենք Aalsmeer Flower Auction-ի մասին մի քանի կարևոր փաստեր։
- Աշխատանքային օրերին աճուրդում վաճառվում է 43 միլիոն ծաղիկ և 5 միլիոն բույս։
- Ծաղիկների և բույսերի վաճառվող տեսակների քանակը գերազանցում է 30 000-ը։
- Ծաղիկների համաշխարհային առևտրի ավելի քան 60% – ը անցնում հոլանդական ծաղկի աճուրդներով։
- Նիդեռլանդների բոլոր ծաղիկների և բույսերի 54% -ը վաճառվում է Aalsmeer Flower Auction-ի միջոցով:
- Քովիդի բռնկման առաջին փուլի շրջանում ծաղիկների մի մեծ մաս ուղղակի թափվեցին:
Այսպիսով, շատ հավանական է, որ դուք գնել եք այնպիսի ծաղիկներ կամ բույսեր, որոնք դեռ առավոտյան այս աճուրդում էին:
Սակայն այսքանով աճուրդի առանձնահատկությունները չեն սահմանափակվում․ դուք կարող եք այնտեղ տեսնել նաև ծաղկարվեստի եզակի թանգարանն և հիանալ ծաղիկների յուրօրինակ տեսակներով։
Թանգարանի ամենագրավիչ հատվածը 64 մետրանոց ծաղկային պատն է, որը ստեղծված է բազմագույն ծաղիկներից։ Թեմաները ներառում են հարսանեկան նկարներ, ծաղկային դիմանկարներ, կենդանիների լուսանկարներ, ծաղիկների շքերթներ: Այս բոլոր եզակի պատկերները միասին կազմում են մեկ հսկայական արվեստի գործ և զարմացնում են այցելուներին։




