Թարմ և գեղեցիկ ծաղիկներ Ծաղկի յուրաքանչյուր գույն իր մեջ պարունակում է հարուստ և բովանդակալից պատմություն: Ուստի ծաղկեփնջի համար ընտրած ծաղիկների գույները կարող են լինել նույնքան կարևոր, որքան կոմպոզիցիայում օգտագործվող ծաղիկների տեսակները: Ինչպես արդեն կռահեցիք, այս անգամ մենք պատրաստել ենք հոդված ծաղիկների գույների նշանակության մասին։ Հերթով խոսենք բոլոր գույների մասին։
Կարմիր ծաղիկներ
Թարմ կարմիր ծաղիկները ունեն ռոմանտիկ սիրո հստակ ուղերձ: Ուստի ցանկացած կարմիր ծաղկեփունջ կամ ծաղկային կոմպոզիցիա կարտացոլի ձեր ուժեղ և հզոր սերը: Նշենք, որ ամենատարածվածը կարմիր վարդերն են, սակայն շատ հաճախ մարդիկ իրար նվիրում են նաև կարմիր մեխակներ, կարմիր կակաչներ և կարմիր գերբերաներ։
Նարնջագույն ծաղիկներ
Նարնջագույն ծաղիկները արտացոլում են երջանկություն և ուրախություն: Թարմ նարնջագույն ծաղկեփնջին նայելը նշանակում է անմիջապես զգալ սիրո ջերմությունը: Հետաքրքիր է նաև այն, որ նարնջագույն ծաղիկները պարունակում են արկածախնդրության և ոգեվորվածության ուղերձ:
Վարդագույն ծաղիկներ
Վարդագույն ծաղիկները խորհրդանշում են անմեղություն, զգայունություն և շքեղություն: Իսկ ահա իրենց նուրբ երանգները արտացոլում են երիտասարդություն, անմեղություն և ուրախություն։ Գեղեցիկ վարդագույն փնջեր կարելի է կազմել վարդագույն վարդերով, վարդագույն մեխակներով կամ վարդագույն քրիզանտեմներով:
Դեղին ծաղիներ
Դեղին ծաղիկները ներկայացնում են վստահություն, կարեկցանք և հարգանք: Այդ պատճառներով դեղին ծաղիկները աշխատավայրում տարածված ընտրություն են ՝ լավ կատարված աշխատանքի համար երախտագիտություն հայտնելու համար: Դեղին ծաղիկներն իրենց մեղմ փայլով արտացոլում են նաև համակրանք: Նրանք ցույց են տալիս ձեր ջերմություն և նորացնում բարեկամական կապերը, նույնիսկ դժվար պահերին: Դեղին ծաղիկները հիանալի ընտրություն են ընկերների համար:
Կապույտ ծաղիներ
Կապույտ ծաղիկները հանգստացնող ազդեցություն ունեն: Նրանք սառեցնում են խառը զգացմունքներն և ստեղծում լավ տրամադրություն: Կապույտ ծաղիկները խոսում են նաև մտերմության մասին և կատարյալ են այնպիսի զույգերի համար, ովքեր ցանկանում են փոխանցել իրենց խորը և մշտական վստահությունը:
Մանուշակագույն ծաղիկներ
Մանուշակագույն ծաղիկներն ունեն կախարդական հատկություն: Նրանք խորհրդանշում են հմայք, շնորհ, նրբագեղություն : Ուստի, դուք շքեղ մանուշակագույն ծաղկեփնջի միջոցով առեղծվածային հաղորդագրություն կուղարկեք ձեր սիրելիներին։
Սպիտակ ծաղիկներ
Թարմ սպիտակ ծաղիկները առավել սերտորեն կապված են մաքրության և անմեղության հետ: Նրանք ներկայացնում են ազնվություն, մաքրություն և կատարելություն: Նշենք, որ սպիտակ ծաղիկները իդեալական են այն դեպքերում, երբ փնտրում եք նրբագեղության և պարզության հիանալի համադրություն։ Սպիտակ ծաղիկների սիրուն օրինակներ են սպիտակ վարդերը, սպիտակ մեխակները, սպիտակ խոլորձները, սպիտակ շուշաններն և սպիտակ երիցուկները:
Կանաչ ծաղիկներ
Պայծառ առողջ կանաչը ներկայացնում է բնության ներդաշնակությունն և ընդգծում է մյուս ծաղիկների գեղեցկությունը: Նշենք, որ կանաչ կոմպոզիցիաներն ու ծաղկեփնջերը ներկայացնում են առողջություն, բարեկեցություն և բարի բախտ։
Բոլոր գույների նշանակությանը ծանոթանալուց հետո ձեզ մնում է միայն մտել մեր կայք էջը և անսահման գեղեցիկ կոմպոզիցիաներից ու փնջերից ընտրել ձեր հոգուն հարազատը։




