Աշունը զարմանալի մի եղանակ է, երբ բնությունը պատրաստվում է բազմազան գույների և ծաղիկների շքեղությունից ընդմիջում վերցնել: Այնուամենայնիվ, նույնիսկ այս ժամանակահատվածում այգիներում ծաղկում են բույսերի չկրկնվող տեսակներ՝ շարունակելով ուրախացնել մեզ իրենց գեղեցկությամբ։ Այս հոդվածում մենք միասին կուսումնասիրենք աշնանային յուրօրինակ ծաղիկների աշխարհն և կներկայացնենք շատ հետաքրքիր տեղեկություններ դրանց մասին։
Գեորգենի
Ոմանք կասեն, որ գեորգենիները տիպիկ ամառային ծաղիկներ են։ Սակայն մենք այստեղ ենք ՝ հաստատելու համար, որ գեորգենիները կարող են ծաղկել հունիսի վերջից մինչև դեկտեմբերի սկզիբ ՝ հնարարավորություն տալով վայելել իրենց գեղեցկությունը։ Աշնանը դուք կարող եք ընտրել վառ կարմիր գեորգենիներ, որոնք, ինչպես ասում են, խորհրդանշում են սեր ու կիրք։
Քրիզանտեմները աշնանը հանդես են գալիս նարնջագույնի, բորդոյի և դեղինի ցնցող երանգներով: Նրանք կարող են ծաղկել ամբողջ սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին՝ ստեղծելով գույների ցուցադրություն։ Նշենք նաև, որ քրիզանտեմների մասին զարմանալի փաստերից մեկը նրա՝ բուժական նպատակներով օգտագործումն է։ Օրինակ քրիզանտեմով թեյը նվազեցնում է արյան բարձր ճնշումը և հանդես է գալիս որպես հակաբորբոքային միջոց:
Աստրա
Աստղաձև աստրաները համարվում են վաղ աշնանային ծաղիկներ, քանի որ ծաղկում են օգոստոս և սեպտեմբեր ամիսներին։ Անդրադառնալով այս ծաղկի ծագումնաբանությանը՝ կարող ենք նշել մի դիցաբանական պատմություն, ըստ որի աստրաները առաջացել են հունական աստվածուհի Աստրեայի արցունքներից, ով վշտացած էր ՝ երկնքում քիչ աստղեր տեսնելու պատճառով: Մեկ այլ հետաքրքիր տեղեկություն է այն, որ աստրաները համարվում են սեպտեմբեր ամսվա ծաղիկ, ինչը նրանց դարձնում է իդեալական նվեր այդ ամսում ծնվածների համար:
Արևածաղիկ
Այս ուրախ ծաղիկներն իրենց հոյակապ դեղին ծաղկաթերթերն են բացում հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում: Նրանց պայծառ ու վառ գույները դառնում են այգիները զարդարելու կատարյալ ընտրություն։ Խոսելով արևածաղիկների ծագման մասին` պետք է նշել, որ նրանք առաջինը հայտնվել են Հյուսիսային Ամերիկայում և ի սկզբանե աճեցվել են որպես սնունդ: Նրանց անունը, ինչպես հավանաբար կռահեցիք, ոգեշնչված է ջերմացնող արևից և ամբողջ օրը դեմքը դեպի լույս ուղղելու ծաղկի անհավատալի ունակությունից։
Ահա աշնանային ծաղիկներ ի այսպիսի ցանկին ծանոթանալուց հետո ձեզ մնում է միայն այցելել մեր կայքի <<Մեկ ծաղիկ>> բաժին և կատարել դրանցից որևէ մեկի պատվեր օրվա ցանկացած ժամին։




