Մեզանից շատերը կարող են <<մեղավոր>> լինել, որ բավականաչափ ծաղիկներ չեն տնկել իրենց այգիներում կամ հաճախակի չեն նվիրել ծաղիկներ իրենց սիրելիներին: Հավանաբար դուք շատ զարմացած եք այս մտքից, սակայն ուզում ենք ասել,որ իրականում ծաղիկները շատ ավելին են անում, քան միայն գեղեցիկ լինելը: Ահա այս հոդվածում մենք ձեզ կներկայացնենք, թե ինչու են ծաղիկները այդքան կարևոր բնության և յուրաքանչյուրիս համար:
Օգնում են բույսերի վերարտադրողականությանը
Ծաղիկների հիմնական նպատակն է օգնել բույսերի վերարտադրությանը: Երբ մեղուները, թիթեռները, թռչունները իջնում են ծաղկին վրա՝ նեկտար հավաքելու համար, նրանք ակամայից փոշոտում են բույսերը՝ ծաղկափոշին կամ բույսերի սերմնահեղուկը տեղափոխելով մի ծաղկից մյուսը։ Սակայն բնության մեջ ծաղիկների կարևորությունը այսքանով չի սահմանափակվում։ Նրանք օդից հեռացնում են տոքսինները՝ օգնելով նվազեցնել շրջակա միջավայրի աղտոտումը։
Օգտագործվում են որպես սննդամթերք
Ուտելի ծաղիկները, ինչպիսիք են նարդոսը և երիցուկը, ունեն մի շարք առավելություններ: Նրանք հարուստ են վիտամիններով։ Ուստի ծաղիկները ոչ միայն սննդի աղբյուր են հանդիսանում, այլև առողջության, գեղեցկության պահպանման լավագույն միջողներից են։ Իսկ ահա վարդի թերթիկները, շուշանները, մեխակները, երեքնուկները և այլ ծաղիկներ դարեր շարունակ օգտագործվել են խոհարարության և թեյերի պատրաստման մեջ։ Ծաղիկները չեն շրջանցում նաև համեմուքների աշխարհը։ Կանաչ սոխի, սխտորի, ռեհանի, հասմիկի, ծաղիկները կարող են օգտագործվել որպես համեմունքներ տարբեր ճաշատեսակներում:
Օգտագործվում են բժշկության մեջ
Շատ ծաղիկներ ունեն բուժական կիրառություն։ Օրինակ՝ բեգոնիան օգտագործվում է օրգանիզմից տոքսինները հեռացնելու համար, իսկ արևածաղիկը՝ կոկորդի ցավի բուժման համար: Եգիպտացորենի ծաղիկը կարող է օգտագործվել բշտիկների բուժման համար։ Նույնիսկ կենդանիներն են օգտագործում ծաղիկները բուժական նպատակով։ Օրինակ կատուները օգտագործում են ծաղիկները` փսխում առաջացնելու և այդպիսով ստամոքսի անհանգստությունը վերացնելու համար։
Ծաղիկները՝ հարստանալու միջոց
Պատահական չէ, որ շատ մարդիկ կարողանում են ծաղիկներից նաև օգուտներ ստանալ: Օծանելիքներ, եթերային յուղեր, քսուքներ, շիճուկներ և ավելի շատ մարմնի խնամքի միջոցներ պատրաստվում են ծաղիկներից։ Իսկ ահա սննդի արդյունաբերությունը մեջ նրանք օգտագործվում են տարբեր համեր կամ օրգանական սննդի գույներ ստանալու համար:
Եվ, վերջապես ծաղիկները գրավիչ են դարձնում հասարակ կանաչ բույսերին։ Առանց նրանց աշխարհն անգույն ու շատ միապաղաղ կլիներ։ Ուստի պետք է մեր ամեն օրը լցնենք լավ տրամադրությամբ և իհարկե բազմագույն ու շքեղ ծաղիկներով։




