Ռոմանտիկ ծաղիկներ
Ծաղիկներն անհիշելի ժամանակներից համարվել են սիրո խորհրդանիշ։
Երբ խոսքը վերաբերում է զգացմունքներ արտահայտելուն բառերը միշտ թերանում են ու չեն հերիքում: Ավելի հեշտ է սերն արտահայտել նվերերի, կամ գեղեցիկ ծաղիկների միջոցով: Բայց պարտադիր է, որ դրանք մատուցվեն սիրով ու դիմացինին գոհանալու մեծ ու բարի ցանկությամբ:
Դե ինչ, այժմ եկեք միասին ուսումնասիրենք 9 ռոմանտիկ ծաղիկներին, որոնք արտահայտում են անմնացորդ սեր։
Կարմիր վարդը համարվում է ամենառոմանտիկ ծաղիկը: Ինչպես շատ ծաղիկներ, այնպես էլ կարմիր վարդերն ունեն տարբեր երանգներ, որոնք կրում են տարբեր խորհրդանշական իմաստներ: Օրինակ, վառ կարմիր վարդն արտացոլում է ռոմանտիկա, մինչդեռ մուգ կարմիրը խորհրդանշում է անհասանելի սեր:
Նշենք նաև, որ դասական կարմիր վարդը հաճախ իրական սերն արտահայտելու համար լավագույն ընտրությունն է։
Կակաչ
Առաջին սերը մեր կյանքի ամենագեղեցիկ ու հիշվող փուլերից է: Ընդունված է համարել, որ կակաչները առաջին սիրո խորհրդանիշն են: Պետք է նշել, որ նրանց տարբեր գույները նույնպես առանձնանում են իրենց նշանակությամբ: Կարմիր կակաչներն առավելապես կապված են իրական սիրո հետ։ Բայց ոչ բոլորը կարող են համարվել ռոմանտիկ ծաղիկներ օրինակ դեղին կակաչները ժամանակին խորհրդանշում էին անհույս սեր, սակայն վերջերս տարածված վարկածի համաձայն դեղինը ավելի շատ ընկերական սիրո արտահայտման միջոց է:
Անհնար է չխոսել նաև սպիտակ կակաչների մասին։ Նրանց հաճախ նվիրում են ներում խնդրելու դեպքում:

Յասամանները երիտասարդական անմեղություն խորհրդանիշն են: Սպիտակ յասամանները խորհրդանշում են մաքրությունն ու անմեղությունը, մինչդեռ կապույտ յասամանները ներկայացնում են սերն ու կիրքը։
Ամենատարածված բաց մանուշակագույն յասամանը խորհրդանշում է առաջին սեր: Յասամանի մասին սիրո բանաստեղծություններն հայկական պոեզիայում ևս անսպառ են:
Իրիս
Գեղեցիկ կապույտ իրսիները ներկայացնում են հույս ու հավատ և փոխանցում են խորը զգացմունքներ: Ասում են, որ կապույտ իրիսները նոր սիրեցյալ գտնելու կախարդական ուժ ունեն: Ուստի, իրիսներով ծաղկեփունջը ամենանվիրական զգացմունքներն արտահայտելու իդեալական տարբերակ է։
Խոլորձ
Խորհրդավոր և յուրահատուկ խոլորձը տարիներ շարունակ եղել է նրբության և շքեղության մարմնացում: Այս էկզոտիկ ծաղիկը խորհրդանշում է նաև սեր և օգնում է հասկանալ, թե որքան եք սիրում ձեր սիրելիին: Սիրո՞ւմ է, թե չի սիրում:
Երիցուկ
Նուրբ երիցուկներին վերագրվում են բազմաթիվ իմաստներ․ անմեղություն, պարզություն, երջանկություն, հաջողություն և նոր նախաձեռնություններ։ Դուք կարող եք նվիրել երիցուկներ փոքրիկ երեխաներին և դրանք այս դեպքում կմարմնավորեն մաքրություն, մանկական անմեղություն, պարզություն ու ուրախություն։
Ո՞վ է ասել, որ սեր պարտավոր ենք արահայտել միայն հակառակ սեռի նկատմամբ, երեխաներին ևս պետք է ամեն օր ցույց տալ, թե ինչքան գնահատված ու սիրված են իրենք, որպեսզի բարի մեծանան ու բարին արարեն:
Շուշան
Շուշանները խորհրդանշում են մաքրություն, սեր, միասնություն և բերրիություն: Եթե դուք սիրահարված եք ինչ-որ մեկին, ապա կարող եք արտահայտեք ձեր զգացմունքները շուշանների ծաղկեփնջով: Նրանք երկար անուշ հոտով կլցնեն նրա սենյակը և դեռ երկար կհիշեցնեն ձեր մասին: Կարելի է դասել կլասիկ ռոմանտիկ ծաղիկներ շարքին։

Մեխակ
Մեխակները խորհրդանշում սեր ու հմայք՝ դառնալով առաջին ժամադրության իսկական նվեր։ Կարմիր մեխակների միջոցով կարելի է արտահայտել հիացմունքն ու երկրպագությունը, իսկ սպիտակ մեխակների միջոցով՝ խորը զգացմունքներ, սեր և ջերմություն։
Կամելիաներն աճում են թփերի տեսքով ավելի տաք կլիմիայական պայմաններով երկրներում։ Այս ռոմանտիկ ծաղիկները նման են վարդերին, և վարդերի նման էլ կախված գույնից տարբեր նշանակություններ ունեն: Կարմիր կամելիան արտահայտում է բոցավառվող սեր, վարդագույնը՝ կարոտ, իսկ սպիտակը՝ հիացմունք:
Դուք բավական բախտավոր կլինեք, եթե ապրեք այնպիսի վայրում, որտեղ կան ծաղկող կամելիաներ, քանի որ լիովին հնարավորություն կունենաք ձեր սիրելիներին զարմացնել և քնքշությամբ պարուրել։
Այսպիով, եթե դուք նվերի հարցում չեք կողմնորոշվում, ապա թողեք մնայուն տպավորություն սիրելի ծաղիկների օգնությամբ: Ձեր սերը կգնահատվի յուրաքանչյուր ծաղկի առանձնահատուկ նշանակության շնորհիվ:
Ոգեշնչման համար դիտեք մեր կայքում ներկայացված ծաղկեփնջերի և ծաղիկների տարբերվող տեսականիներն և օրվա ցանկացած ժամի մեր միջոցով շրջապատեք ձեր սիրելիներին հոգատարությամբ ու սիրով։




