Ձմեռը տոների և տոնախմբությունների եղանակ է, որն իր գույներն է ստանում ոչ ստանդարտ լուծումներների, ձմեռային հետաքրքիր նվերների, չկրկվող կոմպոզիցիաների շնորհիվ։ Ուստի մենք չենք դադարում ծաղիկներ նվիրել ձմռանն և ուրախություն պարգևել մեր սիրելիներին։ Ձմռանը ծաղկային կոմպոզիցիաները ջերմաստիճանի իջեցումից և փոխադրման ընթացքում վնասներից պաշտպանելու համար կիրառվում են մի շարք հնարքներ, որոնք օգնում են ոչ միայն ծաղիկներին ողջ և առողջ հասցնել հասցեատիրոջը, այլև երկար ժամանակ պահպանում են դրանց թարմությունը և գունային պայծառությունը։ Ստորև կարող եք ծանոթանալ այդ հնարքներին։
Կոմպոզիցիա ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առել դրա նպատակը. եթե ցանկանում եք մի կտոր ամառ և արև փոխանցել ձեր սիրելիներին, ապա ծաղկեփունջը կարող է ներառել գարնանային ծաղիկներ, որոնք առկա են ծաղկի սրահներում: Եթե դուք ընտրել եք ձմեռային ծաղկեփունջ, ապա այն պետք է ներառի ցրտադիմացկուն և դեկորատիվ բույսեր, որոնք կարող են փոխանցել նաև տոնական տրամադրություն։ Պետք է հիշել, որ ձմռանը ծաղիկներն ավելի լավ է գնել ոչ թե կրպակներից, այլ մասնագիտացված խանութներից, որտեղ խստորեն պահպանվում են ջերմաստիճանը և թարմությունը։ Նշենք նաև, որ ձմռանը նախընտրելի են պաշտպանիչ փաթեթավորմամբ կոմպոզիցիաները, որոնք փաթեթավորված են բազմաշերտ թղթով և թաթախված են համապատասխան ջերմաստիճանի ջրով սպունգներով։
Ծաղկավաճառները խորհուրդ են տալիս բնակարան բերելուց հետո ծաղիկներին թողնել իրենց փաթեթի մեջ 15-20 րոպե՝ աստիճանաբար տաքությանը ընտելանալու համար։ Անհրաժեշտ է նաև իմանալ, որ կոշտ ցողուններով ծաղիկները (օրինակ՝ վարդերը) պետք է դնել տաք ջրի մեջ, իսկ փափուկ ցողուններով ծաղիկները (օրինակ՝ կակաչները)՝ սառը ջրի մեջ, ինչը թույլ կտա ծաղիկներին ավելի երկար պահպանել իրենց թարմությունն ու բույրը:
Այժմ եկեք տեսնեք, թե ձմռանը որ տեսակի ծաղիկներն են նախընտրելի գնել և նվիրել։
Քրիզանթեմները, մեխակները, հերբերաները հանդիսանում են ոչ միայն դիմացկուն բույսեր, այլև ծաղիկների աշխարհի վառ ներկայացուցիչներ։ Այս եղանակին նախընտրելի են նաև վարդերն և կալաների մուգ սորտերը։ Այնուամենայնիվ, պետք է հիշել, որ վարդերի որոշ տեսակներ ցրտադիմացկուն չեն և նրանց համար ջերմաստիճանի փոփոխությունը կարող է <<կործանարար>> լինել։ Իսկ ահա ռանուկուլուսներն և անեմոնները ներդաշնակորեն կլրացնեն կոմպոզիցիան՝ տալով նրան առանձնահատուկ հմայք և էլեգանտություն։ Ծաղկեփնջերում կարելի է օգտագործել նաև ցրտադիմացկուն հատապտուղներ, արծաթափայլ գնդիկներ և եղևնու ճյուղեր, որոնք առավել ամբողջական կդարձնեն ձմեռային տրամադրությունը։
Ինչ եղանակ էլ որ լինի պատուհանից դուրս, դուք Աջանիայից կարող եք պատվիրել և արագ առաքումով ստանալ թարմ ծաղիկների գեղեցիկ և յուրօրինակ փունջ։ Տեսականուն ծանոթանալու համար այցելիր մեր կայքը էջի ծաղիկներ բաժինը։




