Տպավորիչ գունային համադրության,փարթամ և հրապուրիչ տեսքի շնորհիվ պիոնները գրավել են շատերի սրտերը։ Եթե դու դեռ չես տարվել պիոններով,ապա մենք խոստանում ենք,որ այս նյութը շա ՜տ-շա ՜տ բան կարող է փոխել։ Մի ՞գուցե դու դառնաս պիոնների ամենասիրահար։
Պիոնների անվանման մասին
Պիոնների անվանումն արմատավորված է եղել հունական դիցաբանության մեջ: Պիոնը կոչվում է Պաեոնի պատվին,ով հունական բժշկության Աստծո՝ Ասկլեպիուսի աշակերտն էր: Այս պատմության վարկածներից մեկն այն է, որ Պեոնը օգտագործել է պիոնների արմատները ՝Զեւսի վերքը բուժելու համար: Երբ Ասկլեպիուս սկսեց նախանձել իր աշակերտին, Զեւսը փրկեց Պաեոնին՝ դարձնելով նրան մի ծաղիկ:
Սա պիոնների դիցաբանական ծագման մասին,իսկ հիմա ներկայացնենք մի քանի հետաքրքիր փաստեր։ Օրինակ, այս ծաղիկները աչքի են ընկնում նաև իրենց բուժիչ հատկություններով։ Ուսումնասիրությունները ցույց են տվել,որ նրանք ունեն իմունային համակարգը և տրամադրությունը բարձրացնող հատկություններ։ Ուստի կարող են օգտագործվել բորբոքման ու ցավերի բուժման համար։Փաստորեն,պիոնները կօգնեն քեզ կտրվել առօրյա հոգսերից և լիցքավորվել նոր ուժերով։
Պիոնների տեսակների և այլ հետաքրքիր փաստերի մասին
Պիոնները առանձնանում են նաև իրենց բազմազանությամբ։ Գոյություն ունեն ավելի քան 6500 տեսակներ, և անընդհատ հայտնվում են նորերը։ Իսկ գունային հարստությունը ուղղակի ապշեցուցիչ է, քանի որ պիոնները հանդիպում են ծիածանի բոլոր գույներով,բացի կապույտից։ Ամենատարածվածը վարդագույն պիոններն են,որոնց բույրը ամենաուժեղն է։
Այժմ եկեք տեսենք, թե ինչ նշանակություն ունեն պիոնները Չինաստանում։
Պիոնները համարվում են չինական արվեստի և գեղեցկության մի մասնիկը։ Նրանք հանդիսանում են Չինաստանի և ԱՄՆ-ի ամուսնության 12-ամյակի խորհրդանիշ, ինչպես նաև բախտի ու երջանիկ ամուսնության բանալի: Այս ծաղիկները հնում խորհրդանշել են նաև հարստություն,քանի որ արժանի էին գտնվել միայն ազնվականների այգիներում։ Զարմանալի փաստ է նաև այն ,որ պիոնների վերամշակված և քաղցրացված թերթիկները Չինաստանում օգտագործում են որպես դեսերտ:Իսկ թարմ թերթիկները կարելի է ճաշակել որպես աղցան կամ լիմոնադով աղանդեր: Իսկ դու կհամտեսե ՞իր նման բան։ Նշենք նաև,որ Չինաստկան մշակույթում պիոնների հանդեպ սերը չի սահմանափակվում այսքանով։ 1982թ․-ից սկսած պիոնների պատվին անցկացվում է ամենամյա փառատոն,որին չինացիները մասնակցում են մեծ խանդավառությամբ։
Դե ինչ, երբ այս հիասքանչ գարնանային ծաղկի մասին դու գիտես գրեթե ամեն բան, ժամանակն է շրջապատել քո մտերիմներին պիոնների նուրբ ծաղկեփնջերով, որոնք ոչ միայն ռոմանտիկ տրամադրություն կստեղծեն , այլև հաջողություն ու սեր կբերեն ցանկացած միաջավայրին:
Եթե ցանկանում ես պատվիրել պիոններ կամ այլ թարմ ու յուրօրինակ ծաղիկներ, ապա գնա մեր Մեկ Ծաղիկ բաժին և ընտրիր այն ինչ կցանկանաս:




