Բոլորս էլ սիրում ենք թարմ ծաղիկներ: Նրանք հաճելի տրամադրություն են հաղորդում միջավայրին և կատարյալ նվեր են դառնում ցանկացած իրավիճակում։ Ինչպես գիտենք, թարմ ծաղիկների գլխավոր թերությունը նրանց կարճ կյանքն է։ Սակայն շատ հնարքներ և խորհուրդներ հնարավորություն են տալիս բավական երկար վայելել ծաղկային նուրբ ու անուշահոտ բույրերը։ Մենք կատարել ենք հետազոտություն և ցանկանում ենք ձեզ հետ կիսվել ծաղիկների խնամքի մասին բավականին հետաքրքիր տեղեկություններով։
Առաջին հերթին պետք է հիշել, որ ծաղիկների որոշ տեսակներ հակված են ավելի երկար և թարմ մնալ, քան մյուսները: Օրինակ՝ վարդերը, շուշանները, ֆրեզիաները, երիցուկներն և արևածաղիկները առավել <<երկարակյաց>> են, քան հակինթները, յասամանները և կակաչները:
Իսկ հիմա ներկայացնենք ծաղիկների խնամքի մի քանի խորհուրդներ։
1․ Կտրե՛ք ցողունները
Ծաղիկներ նվեր ստանալուց հետո ամենատարածված սխալներից մեկն այն է, որ մարդիկ մոռանում են կտրել ցողունները: Մկրատով թեք անկյան տակ մեկ-երկու սանտիմետր կտրե՛ք ցողուններից։ Սա թույլ կտա ծաղիկներին ավելի լավ կլանել ջուրը։
2․ Հեռացրե՛ք ջրագծից ներքև գտնվող ցանկացած տերև
Այս եղանակն ոչ միայն ձեր ծաղկեփնջին ավելի լավ տեսք կտա, այլև կկանխի բակտերիաների առաջացումը: Որոշ ծաղիկներ (օրինակ` վարդերը), ունեն այսպես կոչված պահապան թերթիկներ։ Դրանք հանդիսանում են ծաղկի եզրային երկու կամ երեք թերթիկները: Դրանց հեռացնելը թույլ կտա ծաղկներին լիովին բացվել: Պետք է հիշել, որ սկզբնական խնամքից հետո անհրաժեշտ է ամեն օր ստուգել ծաղիկները՝ նեխած տերևների և ծաղկաթերթերի հեռացման համար։
3․ Ծաղիկներն ավելի երկար կպահպանվեն սառը ջերմաստիճան ունեցող սենյակում
Խուսափե՛ք ծաղկամանն արևի անմիջական ճառագայթների, ջերմություն արտադրող սարքերի և օդափոխիչների մոտ դնելուց, քանի որ դրանք կարող են հանգեցնել ծաղիկների արագ ջրազրկման:
Այս մասին գուցե և չգիտեիք
Բացի ընդհանուր խնամքի այս ձևերից, մարդիկ փորձարկել են նաև տարբեր կենցաղային միջոցներ, որոնք օգնում են ծաղիկներին ավելի երկար թարմ մնալ: Ստորև կարող եք ծանոթանալ այդ միջոցների ցանկին։
Սոդա
Քառորդ բաժակ սոդա լցրեք թարմ ծաղիկներով լի ծաղկամանի մեջ: Սոդայի մեջ պարունակվող շաքարավազը ծաղիկներին թույլ է տալիս ավելի երկար թարմն մնալ: Այն նաև ծաղիկներին հաղորդում է լրացուցիչ քաղցրություն։
Ասպիրին
Խառնեք 1 կոճակ մանրացված ասպիրինը թարմ ծաղիկների ծաղկամանի մեջ: Ասպիրինի շնորհիվ ջուրն ավելի արագ է անցնում ծաղկի մեջ և կանխում է թառամումը։
Օղի
Մի քանի կաթիլ օղի ավելացրեք ձեր ծաղկամանի մեջ: Ասում են, որ օղին այլ ազդեցություն ունի ծաղիկների վրա: Այն դանդաղեցնում է ծաղիկների նեխման պրոցեսը:
Այժմ, երբ դուք ծաղկեփնջերի երկարակեցությունն ապահովելու համար գիտեք այսքան հնարքներ, ժամանակն է, որ գնեք ծաղիկներ և փորձարկեք դրանցից որևէ մեկը: Իսկ այդ հարցում Աջանիան միշտապես ձեր կողքին է։ Դիտե՛ք ծաղիկների չկրկնող տարբերակները մեր կայքում և կատարե՛ք լավագույն ընտրություն։




