Հարմարավետ տունն անհնար է պատկերացնել առանց սենյակային բույսերի։ Նրանք աշխուժացնում են ինտերիերն և հաճելի մթոլորտ են ստեղծում։ Եվ իզուր չէ, որ սենյակային բույսերին անվանում են”մեր կանաչ ընկերներ”: Ուստի, եթե դուք ունեք սենյակային բույսեր, ապա մեր ամբողջական ուղեցույցում դուք կգտնեք անհրաժեշտ տեղեկատվություն, որը կօգնի ձեր խնամել սենյակային բույսերին ավելի լավ և հաղորդել ձեր կանաչ ընկերներին առողջ և գեղեցիկ տեսք:
Հիշե՛ք, որ նախքան այս խորհուդներից օգտվելը, պետք է մանրամասն ուսումնասիրել սենյակային բույսի տեսակը, քանի որ հնարավոր են որոշակի առանձնահատկություններ։
Պահե՛ք հողը խոնավ, բայց ոչ թաց:
Եթե ծաղկամանի հողը չափազանց չոր է կամ գերջրված, ապա վտանք կա, որ կվնասեն բույսի արմատները որը կդանդաեցնի դրանց աճը: Որոշ դեպքերում ծաղկամանում ջրի քիչ քանակությունը կամ ավելցուկը կարող է նույնիսկ հանգեցնել բույսի <<մահվան>>։ Շատ կարևոր է իմանալ, որ փարթամ, հաստ տերևներով բույսերն ավելի շատ ջուր են պահանջում, քան բույսերի բարակ տերևներով տեսակները:
Պետք է հիշել, որ չկա ջրելու հատուկ հաճախականություն, որն տարածվում է բոլոր սենյակային բույսերի վրա: Փոխարենը, անհրաժեշտ է իմանալ բույսի տեսակն և հետևել դրա վերաբերյալ տրվող ցուցումներին։
Եթե հողի մակերևույթին սկսում է ձևավորվել բորբոս կամ ծաղկամանի ներքևի մասում մշտական ջուր կա, ապա դուք շատ եք ջրել ձեր բույսը: Ջրե՛ք բույսն այն ժամանակ, երբ հողի գույնը ավելի բաց դառնա կամ ճաք կտա:
Տան մեջ ընտրե՛ք այնպիսի տարածք, որը բավարար արև է ստանում:
Ֆոտոսինթեզի ենթարկվելու համար բույսերը պահանջում են արևի լույս: Ուստի լույսի որակը, տևողությունն և ուժգնությունն ազդում են նրա աճի վրա: Խուսափե՛ք ծաղկամանն արևի ուղիղ ճառագայթների տակ դնելուց: Փոխարենը, բույսերին դրեք լավ լուսավորված սենյակում:
Հիշեք՝
- Ծաղկող բույսերին անհրաժեշտ է օրական 12-16 ժամ լույս:
- Սաղարթավոր բույսերին անհրաժեշտ է օրական 14-16 ժամ լույս:
Բույսերին շատ հաճախ մի՛ տեղափոխեք։
Խնամել սենյակային բույսերին այդքան էլ հեշտ չէ: Բույսերը բավականին դանդաղ են հարմարվում շրջապատին, ուստի լավագույն տարբերակը դրանց քիչ տեղաշարժելն է։ Անհրաժեշտ է նաև ծաղկամանը տեղադրել ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններ չունեցող սենյակում։ Շատ կարևոր է իմանալ, որ բույսին մութ տարածքից անմիջապես արևով հարուստ տարածք տեղափոխելը նույնպես կարող է բացասաբար ազդել նրա վրա:
Բարձրացրե՛ք սենյակի խոնավությունը:
Չոր օդը կարող է դրական ազդեցություն ունենալ որոշ բույսերի տեսակների վրա, (օրինակ՝ կակտուսներ) սակայն բույսերի մեծ մասը խոնավություն է պահանջում։ Նշենք նաև, որ թուլացած, շագանակագույն տերևներն և ծաղկի բողբոջները, որոնք վատ են աճում, ցածր խոնավության նշաններ են։ Դուք կարող եք գնել օդի խոնավացուցիչ և տեղադրել այնպես, որ բույսը ապահոված լինի խոնավությամբ, սակայն տերևներն ու ծաղիկները չթրջվեն: Խոնավացուցիչ գնելու ավելի էժան տարբերակ է ծաղկամանի ներքևում քարեր լցնելը։ Դուք նաև կարող եք շշի մեջ լցնել թորած ջուր և ցողել բույսերի վրա՝ հաղորդելով նրանց լրացուցիչ խոնավություն։
Սենյակային բույսերին մշտապես անհրաժեշտ են սնուցող հողեր և պարարտանյութեր պարունակող սննդանյութեր:
Եթե դուք սննդարար նյութեր չեք ավելացնում հողի մեջ, ապա բույսը կարող է մահանալ։ Սննդարար նյութերից առաջին տեղում է ազոտը, երկրորդ` ֆոսֆորը, իսկ երրորդ` կալիումը:
Ծաղկող բույսերի դեպքում անհրաժեշտ է ավելացնել կալիումի բարձր պարունակությամբ պարարտանյութ։ Իսկ եթե դուք ունեք սաղարթային բույս, ապա լավագույն տարբերակն ազոտ պարունակող հողն է:
Նշենք նաև, որ կակտուսները կամ սուկուլենտները պահանջում են հատուկ խառնուրդ, որը ստեղծված է ջրի արդյունավետ արտահոսքի համար: Նրանք նաև ներքևում շատ անցքերով ծաղկամանների կարիք ունեն: Այդպիսի ծաղկամանները կանխում են հողի մեջ չափազանց շատ խոնավության պահպանումը։
Ծաղիկների խնամքի գաղտնիքները շատ են, բայց մենք սիրով ներկայացրինք դրանցից հիմնականները։ Դուք կարող եք կիրառել և կիսվել ձեր մեկնաբանություններով։




