Եկեք այս անգամ էլ խոսենք հայտնի մարդկանց սիրելի ծաղիկների մասին։ Նրանք իրենց աստղային կյանքում մշտապես շրջապատված են շքեղ ծաղկեփնջերով։ Սակայն, նույնիսկ հայտնիների համար առավել հաճելի է ստանալ փոքրիկ, բայց սիրելի ծաղիկներից պատրասված փնջեր:
Անջելինա Ջոլի – օրխիդեաներ
Տաղանդավոր դերասանուհի և ռեժիսոր Անջելինա Ջոլիի սիրելի ծաղիկը օրխիդեան է: Նուրբ և էկզոտիկ օրխիդեան, ըստ էության, դեկորատիվ բույս է: Այն խորհրդանշում է ուժ, ճոխություն, սեր և գեղեցկություն։ Ուստի պատահական չէ, որ Անջելինային գրավում են հենց օրխիդեաները։

Քեթի Փերի – մանուշակագույն և սպիտակ հորտենզիաներ
Աշխարհահռչակ երգչուհի Քեթի Փերին սիրում է հորտենզիաներով պատրաստված շքեղ ծաղկեփնջեր։ Հայտնի է, որ հորտենզիաները կարող են լինել վարդագույն, կանաչ, կապույտ, մանուշակագույն և սպիտակ։ Քեթի Փերիի համար առավել սիրելի են մանուշակագույն և սպիտակ հորտենզիաները: Այս 2 գույները խորհրդանշում են ըմբռնում,մաքրություն և խաղաղություն:
Մադոննա – սպիտակ վարդեր

Իսկ ահա բոլորիս հայտնի Մադոննան նախընտրում է էլեգանտ և գեղեցիկ սպիտակ վարդեր: Սպիտակ վարդերը ունեն մի քանի իմաստներ, որոնցից առավել տարածված են անմեղությունը, սերըև մաքրությունը: Նրանք նաև խորհրդանշում են
երջանկություն և խաղաղություն։ Հունական դիցաբանության մեջ սպիտակ վարդը կապված է Վերածննդի Աստծո՝ Ադոնիսի հետ։
Մայքլ Ջեքսոն – արևածաղիկներ
Մայքլ Ջեքսոնը հայտնի էր իր էներգիայով և կենսախինդությամբ, ուստի զարմանալի չէ, որ նա պայծառ արևածաղիկներ էր սիրում։ Ցավոք, այս փաստը աշխարհին հայտնի դարձավ միայն 2009 թվականին՝ նրա ողբերգական մահից հետո, երբ Ջեքսոնի նախկին կինը՝ Լիզա Մարի Փրեսլին, խնդրեց երկրպագուներին արևածաղիկներ բերել փոփ արքայի գերեզմանին։ Հունական դիցաբանության մեջ արևածաղիկները արտահայտում են երկրպագություն և հավատարմություն։ Իսկ ամերիկյան մշակույթում նրանք արտացոլում են առատություն։
Սքարլեթ Յոհանսոն – ֆրեզիաներ
Գրավիչ դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը մշտապես իր տունը
զարդարում է թարմ ծաղիկներով, երբ նկարահանումների տաղավարներում չէ: Նրա սիրելի ծաղիկները շուշաններն ու վարդերն են, սակայն ամենից շատ դերասանուհուն գրավում է ֆրեզիայի բուրմունքը: Դրանք խորհրդանշում են բարեկամությունն ու անմեղությունը։ Առավել անուշահոտ են ֆրեզիաների վարդագույն և սպիտակ տեսակները։
Էդիթ Պիաֆ – քրիզանթեմներ
Ֆրանսիացի աշխարհահռչակ երգչուհի Էդիթ Պիաֆը սիրում էր նուրբ քրիզանթեմներ։ Քրիզանթեմը կատարյալ ծաղիկ է, որը ցույց է տալիս երկարատև բարեկամություն, հավատարմություն և պլատոնական կապվածություն: Բացի այդ, քրիզանթեմները իդեալական են այն մարդկանց համար, ովքեր կարիք ունեն հանգստի և վերականգնման։ Ծաղիկը նաև խորհրդանշում է ճշմարտությունը և համապատասխան է երգչուհու ազնիվ և զգացմունքային կերպարին։
Հայտնի մարդկանց սիրելի ծաղիկներից դեռ էլի կխոսենք, իսկ եթե քեզ հետաքրքիր է այլ թեմաներ ապա սեցմի՛ր այստեղ և կարդա:




