Նկարագիր
Երևանը հիմնադրել է Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ն մ. թ. ա. 8-րդ դարում ՝ Էրեբունի անվամբ։ Քաղաքի տեղանվան ծագման հետ կապված կան շատ վարկածներ, մասնավորապես, ըստ ժողովրդական ավանդության, Երևանը կապվում է Նոյի անվան հետ, իբր Նոյն է այդպես կոչել առաջին ջրհեղեղից հետո երևացող ցամաքը։ Վաղ միջնադարում քաղաքն եղել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոտայք գավառի սահմաններում։