Առաքման պայմաններ, պատվիրել ծաղիկներ

Ajania.am կայքում կարող եք պատվիրել ծաղիկներ, գինիներ, տորթեր և նվերներ օրվա ցանկացած պահին: Պատվեր կատարելիս Դուք համաձայնում և ընդունում եք ստորև ներկայացված առաքման պայմանները:

Ինչպե՞ս պատվիրել ծաղիկներ

Աջանիայի կողմից առաջարկվող ապրանքների/ծառայությունների ձեռքբերման համար անհրաժեշտ է ավելացնել նախընտրած ապրանքները/ծառայություննները զամբյուղում, այնուհետև ձևակերպել պատվերը:

Եթե ունեք անհատական պատվերներ, կամ ցանկանում եք կատարել փոփոխություններ պատվերի մեջ, ապա պետք է զանգահարել +37491880068 հեռախոսահամարով և պատվիրել ծաղիկներ ըստ ձեր նշած փոփոխությունների, կամ ուղարկել նամակ մեր ինստագրամյան կամ ֆեյսբուքյան էջին։ Խնդրում ենք հաշվի առնել, որ պատվերի հաստատումից հետո այն ենթակա չէ փոփոխության, ուստի ցանկացած առաջարկի դեպքում դա պետք է անել նախապես:

Ծաղիկների առաքման գնացուցակ

Ծաղիկների առաքման գները կարող են փոփոխվել՝ կախված առաքման հասցեից։ Երևանում առաքումն արժե 1000 դրամ, մարզերում այն փոփոխվում է ըստ մեր առաքման գնացուցակի: Վճարման ենթակա գումարը բաղկացած է զամբյուղում եղած բոլոր ապրանքների արժեքներից և առաքման ծախսերից: Յուրաքանչյուր նոր պատվերի կամ ընթացիկ պատվերում կատարվող փոփոխության դեպքում մենք ավտոմատ կերպով կարող են ծանուցումներ ուղարկել ձեր նշված էլեկտրոնային հասցեին, որտեղ ներկայացնում ենք ապրանքների/ծառայությունների արժեքները:

Հաշիվ-ապրանքագիր

Հաշիվ-ապրանքագիրը ներառում է պատվիրատուի, ստացողի տվյալները և պատվերի ընդհանուր արժեքը: Այն կցվում է առաքվող փաթեթին։ Վաճառքի կտրոնները լինում են առաքիչի մոտ: Քանի որ հիմնական դեպքերում առաքում ենք հասցեատիրոջը, ոչ թե պատվեր գրանցողին, ապա առաքիչն այն վերադարձնում է սրահ: Պատվիրատուն իրավունք ունի ցանկացած պահի անցնել մեր խանութ-սրահ և վերցնել դրանք: Եթե այնուամենայնիվ պատվերն առաքվում է պատվեր գրանցողին, ապա հաշիվ-ապրանքագրին կցվում է նաև կտրոնը: