side-area-logo

Աջանիա Ծաղկի սրահ

Եթե փնտրում ես ծաղկի սրահ Երևանում, ապա հիշի՛ր, Աջանիան գտնվում է քաղաքի սրտում, ստեղծում միայն յուրօրինակ ծաղկային փնջեր և կոմպոզիցիաներ՝ հարմար բոլորի ճաշակին և գրպանին:
Մենք բարեխղճորեն իրականացնում ենք մեր առաքելությունն ավելի քան 20 տարի:
2000-ի սկզբին Աջանիան փոքրիկ խանութ էր, որն ուներ ջանասեր աշխատողներ և հիանալի պոտենցիալ դառնալու քաղաքի առաջատար ծաղկի սրահներից: Մենք ունեինք ցանկություն ու նպատակ ներդնելու ցանկացած ռեսուրս` մեր բիզնես պլանը կյանքի կոչելու համար: Նվիրվածության ու աշխատանքի հանդեպ սիրո շնորհիվ` Աջանիան վերածվեց բրենդի, իսկ սրահը ձեռք բերեց մշտական շատ հաջախորդներ, որոնց բոլորին սիրում ենք հատիկ-հատիկ:
Եվ այո՛, այսօր հպարտ ենք, որ կարող ենք համարվել Երևանի մի առաջատար ծաղկի սրահ, որը ստեղծում է նվերներ ու դառնում հազարավոր ժպիտների ուղեկից:

Խանութ-սրահում դուք կգտնեք ծաղիկների, ծաղկային կոմպոզիցիաների, ծաղկեփնջերի, հարսանյաց փնջերի թարմ ու յուրօրինակ տարբերակներ, ինչպես նաև գինիներ, տորթեր և նվերներ։ Նշենք, որ մենք ընդունում ենք նաև անհատական պատվերներ՝  ձգտելով իրականություն դարձնել յուրաքանչյուր հաճախորդի ցանկություն:

Եվ ինչպես մենք ենք սիրում ասել. առավոտը թող լավ լուրերով բացվի, սուրճը թող միշտ դառը լինի, իսկ ծաղիկները՝ Աջանիայից:

Image icon
0

Սրահներ

Image icon
0

Գոհ հաճախորդ

Image icon
0

Տեսականի

Մեր կորպորատիվ հաճախորդները

  • idbank
  • ameriabank
  • us embassy
  • KPMG
  • Image
Mini Cart 0

Your cart is empty.