Գաղտնիության քաղաքականություն
Այն անձնական տվյալները (էլ. հասցե, հաշվեհամար, առաքման հասցեներ և այլն), որոնք Ձեր կողմից տրամադրվում են մեզ՝ , պատվերն իրականացնելիս, հաշիվներ բացելիս, նորությունների բաժանորդագրվելիս, պահպանվում են մեզ մոտ` տվյալների անհատականացման համար: Նշված տվյալները չեն տրամադրվում այլ անձանց` բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
Ձեր կողմից ընտրված գաղտնաբառերը մեր տվյալների բազայում պահպանվում են կոդավորված և մեր աշխատակիցները չեն կարող տեսնել դրանք: Դուք կարող եք ցանկացած պահի մուտք գործել <<Ձեր հաշիվ>> փոփոխել, հեռացնել կամ ավելացնել տեղեկատվություն: Այդ ամենը հասանելի և տեսանելի է միայն Ձեր համար:
Օնլայն վճարումների ժամանակ վճարային համակարգերի էջում մուտքագրվող քարտային և անձնական տվյալները հասանելի չեն մեզ և չեն կարող պահպանվել տվյալների բազայում: Ձեր բանկային քարտերի, հաշիվների վերաբերյալ մենք չենք ստանում և չենք պահում ոչ մի տեղեկատվություն: Նշված վճարումների ժամանակ օգտագործվում են ժամանակակից անվտանգության միջոցներ՝ անձնական տվյալների անվտանգությունն երաշխավորելու համար:
Ձեր իսկ պահանջով առաքման հետ կապված ցանկացած՝ մեզ հասանելի տվյալները կարող են հեռացվել բազայից:
Այլ հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 91 88 00 68 հեռախոսահամարին կամ նամակ ուղղել info@ajania.am էլեկտրոնային փոստին: