Ապրանքի վերադարձ
Եթե ես գոհ չեմ առաքված ծաղիկներից, ո՞րոնք են իմ իրավունքները:
Եթե ծաղիկներն առաքվում են վատ, թորշնած կամ ոչ այն կերպ ինչպես նշված է եղել նկարագրության մեջ, ապա գնորդն ունի բոլոր իրավունքներն այն վերադարձնելու և պահանջելու ապրանքի 100 տոկոս փոխհատուցում: Աջանիայում նման դեպքեր գրեթե անհնար են, սակայն ստորև կներկայացնենք իրավիճակներ, թե ինչպես և ինչ պայմաններով գնորդը կարող է իրականացնել ապրանքի վերադարձ:
Ծաղիկներն ունեն վատ, վնասված ոչ թարմ տեսք
Պատվիրված ծաղիկներն առաքվում են ըստ ընկերության առաքման պայմանների: Վաճառողը պատասխանատու է ծաղիկների համար նախքան դրա առաքումը, ապահովում է առաքման այնպիսի պայմաններ, որպեսզի ծաղիկները հասցեատիրոջը հասնեն նույնքան լավ տեսքով ու թարմությամբ, որքան որ եղել են դրանք ուղարկելու ժամանակ: Սակայն եթե ինչ-ինչ պատճառներով այս պայմանները խախտվել են, ապա վաճառողը կիրականացնի ապրանքի վերադարձ և կփոխհատուցի ապրանքի 100 տոկոսի չափով: Եթե ապրանքի վատ տեսքի մասին հայտնում են առաքումն իրականացնելուց և ապրաքն ընդունելուց հետո, ապա վաճառողն ունի բոլոր իրավունքները մերժելու վերադարձը, քանի որ ընդունումից հետո ծաղիկները կարող են փչանալ ոչ ճիշտ խնամքի պատճառով:
Եթե պատվերի մերժման պատճառը փաթեթավորման վնասված լինելն է, ապա կատարվում է ապրանքի փոփոխություն կամ ամբողջական փոխհատուցում՝ ներառյալ առաքման ծախսերը:
Ծաղիկները ուշ են առաքվել
Վաճառողը պատասխանատու է իրականացնել թարմ ծաղիկների առաքում ժամանակին: Սակայն առաքման ժամանակ հնարավոր են ստեղծվել իրավիճակներ (խցանում, մարդկային կուտակումներ և այլն) և առաքումը կարող է իրականացվել նշված ժամանակից ուշ կամ շուտ: Առաքման ժամը հարմարեցվում է պատվիրատուի և պատվերը ստացողի հետ: Առաքման ուշացման կամ շուտ ժամանման մասին տեղեկացվում է նախօրոք: Եթե այնուամենայնիվ ապրանքը առաքվել է այնքան ուշ կամ շուտ , որ պատվիրատուն չի կարող ընդունել և չի համաձայնում, որպեսզի պատվերը հանձնվի վստահված անձի (հարևանի, կոլեգայի), ապա կարող է իրականացնել ապրանքի վերադարձ:
Ծաղիկները չեն համապատասխանում նկարագրությանը
Որոշ սեզոնային ծաղիկների բացակայության դեպքում, ծաղկեփնջում կամ կոմպոզիցիայում կատարվում են փոփոխություններ: Վաճառողը պարտավորվում է ցանկացած փոփոխության դեպքում այդ մասին նախապես տեղյակ պահել գնորդին: Գնորդը կարող է իրականացնել նաև փոփոխություններ կապ հաստատելով վաճառողի հետ և նշելով այդ մասին: Ցանկացած պարագայում վաճառողն իրավունք ունի նախքան առաքումը նկարել և գնորդին տեղեկացնել փոփոխված տարբերակի մասին: Եթե փոփոխությունները հաստատելուց հետո գնորդը այնուամենայնիվ հրաժարվում է ապրանքից, ապա պարտավոր է վճարել առաքման գումարը, քանի որ մնացած ամեն ինչի մասին եղել է նախապես տեղեկացված:
Առաքվել են քիչ ծաղիկներ
Եթե գնորդը պատվիրել է 20 վարդ և ստացել դրա փոխարեն 14-ը ապա կարող է հրաժարվել այն ընդունելուց և պահանջել գնի վերադարձ: Վաճառողը պարտավոր է առաջարկել ապրանքի արագ փոփոխություն, 14 վարդի վերադարձ և 20-ի առաքում: Գնորդն իրավունք ունի փոփոխելու կամ պահանջելու գնի 100 տոկոս վերադարձ